Ինչպես հաղորդում է Fine Books-ը՝ «Swann Galleries» Նյու Յորքի աճուրդը, որը մասնագիտացված է գրքերի, քարտեզների ու ձեռագրերի ուղղությամբ, հունիսի 7-ին կազմակերպել է քարտեզների ու ատլասների աճուրդ:
Աճուրդին ներկայացվել են 265 լոթ, որոնցից 2/3-ը տարբեր ժամանակաշրջանում Անգլիայում, Գերմանիայում և այլ երկրներում ստեղծված քարտեզներ և ատլասներ են եղել:
«Swann Galleries»-ի լոթերից 86 տոկոսը գտել են իրենց գնորդներին:
Լոթերից ամենաթանկ ձեռքբերումը դարձավ աշխարհում առաջին հայերեն ատլասը, որը վաճառվեց 37500 դոլարով՝ նախատեսված արժեքից հինգ անգամ ավելի թանկ (6000 դոլար)։
Հազվագյուտ ատլասը ձեռքի աշխատանք է։ Այն բաղկացած է տասը երկգույնանի քարտեզներից:
Նրա հեղինակը Հովհաննես Դադայանը ստեղծել է այն 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
Ի դեպ, 1810 թվականին
Նապոլեոն I-ը այդ կղզուն շնորհեց "Academia Armena Sancti Lazari" կարգավիճակը:
Կղզու հարուստ գրադարանում ավելի քան 150 հազար հատոր հնագույն գրքեր և ձեռագրեր են պահվում: Դրանց մեծ մասը հայերեն են:
1789 թվականին այստեղ տպարան էր ստեղծվել, որտեղ տպագրվում էին գրքեր հայերեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով. Ընդհանուր առմամբ տպարանում տպագրվում էին գրքեր 36 լեզուներով: