«Հայոց պատմագրության հայր» Մովսես Խորենացու հայտնի գիրքը
ռուսերեն է
թարգմանվել ամբողջ աշխարհում ռուսալեզու ընթերցողների շրջանում հայոց պատմության մասին տեղեկություն տարածելու նպատակով:
Խորենացու կողմից V դարում ստեղծված «Հայոց պատմություն»-ը գիտական աշխարհում համարվում է քրիստոնեական Արեւելքի պատմական գրականության
մեծագույն հուշարձան:
Այն բաղկացած է երեք մասից.
1-«Հայոց մեծերի ծննդաբանությունը»
2-«Միջին պատմություն մեր նախնիների»
3-«Մեր հայրենիքի պատմության ավարտը»:
Գիրքը պարունակում է արժեքավոր տեղեկություններ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ այլ ազգերի մասին, որոնց հետ
Հայաստանը ունեցել է կապեր:
1695 թվականից սկսած Խորենացու «Պատմությունը» 40 անգամ տպագրվել է աշխարհի տարբեր քաղաքներում՝ հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Այսօր դրանցից յուրաքանչյուրը բիբլիոգրաֆիական հազվագյուտ գիրք է համարվում:
Նոր հրատարակությունը թարգմանվել է ռուսերեն լեզվով Գագիկ Սարգսյանի կողմից և հագեցած է XV դարի իտալացի արվեստագետների պատկերազարդ նկարներով, ինչպես նաեւ գունավոր քարտեզներով: