Մարտի 30-ին Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում եւ Ֆրանսիայում կանցկացվի "Թելադրություն" հայերեն լեզվով:
Թելադրությունը հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով արդեն երկրորդ անգամ:
Նախագծի նպատակն է ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:
Մասնակցելու հնարավորություն կստանան բոլոր նրանք, ովքեր կարող են գրել հայերեն և կգրանցվեն http://www.teladrutyun.am/ կայքում:
Գնահատումը կատարվում է 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախօրոք սահմանված չափանիշներով:
Այս պահին հայտնի է, որ թելադրությունը տեղի կունենա Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Պոդոլսկում: Իրենց գիտելիքները կկարողանան ստուգել նաև Երեւանի, Դիլիջանի, Գյումրիի, Մինսկի եւ Փարիզի բնակիչները:


