Արթուր Բաղդասարովի առաջին երկու գրքերը կոչվում էին «Հայաստան - Սուրբ Վլախի ծննդավայր» եւ «Հայկական ասացվածներ»:
Հեղինակի նոր գիրքը լույս է տեսել «Školska knjiga» հրատարակչությունում եւ ներկայացված է Զագրեբում կայացած Interliber գրքի միջազգային տոնավաճառում: Գրքում ներկայացված է Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների ժամանակագրությունը: Գրքում զետեղված են բազմաթիվ լուսանկարներ, այն բաղկացած է չորս գլխից՝
1. «Խորվաթիան և Հայաստանը՝ բարեկամության էթնոմշակութային կամուրջ»,
2. «Արմենիա - Հայաստան»,
3. «Մշակութային ժառանգությունը»,
4. «Հայ մշակույթի և պատմության հայտնի գործիչները»:
Սա մի ուղեցույց է, որը խորվաթ ընթերցողին ծանոթացնում է Հայաստանի մշակույթի և պատմության հետ, որոնք մեծ ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: