 Ի շնորհիվ Ալվարդ Ջիվանյանի թարգմանության Ալան Ալեքսանդր Միլնի հերոս Վինի Թուխը նորովի կներկայանա հայ ընթերցողին իր Վինի Փու («Winnie-the-Pooh») անունով:

Ըստ Ալվարդ Ջիվանյանի խոսքերի՝ նոր հայերեն թարգմանության մեջ սյուժետային լուրջ փոփոխություններ չեն եղել: Մի փոքր փոխվել է գլխավոր հերոսը, ինչպես և նրա անունն և արտաքին տեսքը: Բնագրի արջուկը բոլորովին թուխ չէ, բաց դարչնագույն խաղալիք արջուկ է: Թուխը հարմարեցված է ռուսական արջուկի փոխադրությանը: Винни Пух-ը հայերենում դարձել է Թուխ: Որպես անուն, իհարկե, գտնված անուն է: Իհարկե, հայ ընթերցողի համար փոքր-ինչ անսովոր է Վինի Փու անունը, բայց պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ սա թարգմանություն է, ոչ թե վերապատում: Յուրաքանչյուր երկ կարող է ունենալ տարբեր մեկնություններ: Սրանք երկու տարբեր գրքեր են: Ներկայիս թարգմանությունը չի ստվերում Վինի Թուխ արջուկին, որն իր դերը կատարել է եւ կշարունակի կատարել որպես փոխադրություն եւ վերապատում:
Թարգմանիչն նաև նշեց, որ գրքի վրա աշխատելիս շատ դժվարություններ են եղել, առաջին հերթին` լեզվական խնդիրներ, որովհետեւ տեքստը շատ հարուստ է բառախաղերով, անիմաստ թվացող արտահայտություններով, հորինված բառերով: Երբ հեղինակը բառ է հորինում, թարգմանիչն էլ ստիպված է այդ քայլին դիմել:
Դե ինչ՝ հաճելի ընթերցանություն:
В Москве в Центральном выставочном комплексе «Экспоцентр» (пав.1, 8) состоится Международная специализированная климатическая выставка «Мир Климата-2010». |
Благодаря переводу Алвард Дживанян, знаменитый герой Алана Александра Милна - Винни-Пух предстанет армянскому читателю с новым именем Винни-Пу (Վինի Փու). |
 | "Музыкальная" викторинаПримите участие в нашей викторине! Каждый третий участник получит по почте сувенир от нашего бюро переводов. |
|