ԻԻՀ ազգային գրադարանի ձեռագրերի ֆոնդը սկիզբ է առել 1937 թվականին: Սկզբում այն պարունակում էր մոտ 3 հազար ձեռագիր մատյաններ: Այժմ գրադարանի գրապահոցում հավաքված են ավելի քան 18 000 ձեռագրեր:
Այս օրերին Թեհրանի Ազգային գրադարանի շենքում անցկավում է ցուցահանդես, որը կտեվի երկու շաբաթ:
Ցանկացողները կարող են տեսնել հազվագյուտ ցուցանմուշներ, որոնց թվում են Աստվածաշնչի օրինակն ու «Քրիստոսի պատմությունը» պարսկերեն լեզվով, որը հրատարակվել էր 1639 թվականին նիդերլանդական Լեյդեն քաղաքում:
Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ «Սուրբ Ծննդյան տոներ» հոդվածի բնագրին, որը կես դար առաջ գրել էր իրանական գրող Մոհամմադ-Ալի Ջամալ-Զադեն «Վախիդ» ամսագրի համար, ինչպես նաեւ որոշ քրիստոնեական աղոթքների տեքստերին: