Յուրաքնչյուր ստեղծագործող մարդու մտքով, ով օժտված է վառ երևակայությամբ, կարող է անսպասելի գաղափար անցնել:
Այսպես, եգիպտացի նկարազարդող և գծանկարիչ դիզայներ Մահմուդ Թամամն որոշեց արաբերեն բառերը վերածել պատկերների: Ընդ որում, նկարիչի ստեղծած բոռերը չեն կորցնում իրենց նշանակությունը:
Մահմուդ Թամամը պատկերում է դրանք կենդանիների, մրգերի, տների և բնապատկերների տեսքով: Նկարիչն արդեն ստեղծել է 40 այդպիսի նկարազարդումներ Haeptik ստուդիայի համար:
Այդ պատկերները շատ հարմար են բոլոր նրանց համար, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել արաբերեն լեզուն: Չնայած դրան, որ արաբերեն լեզվին տիրապետում են շուրջ 290 միլիոն մարդ, սակայն, օրինակ՝ եվրոպացիների համար այն շատ յուրօրինակ է և անսովոր: Չէ որ արաբերեն լեզվով գրում են աջից ձախ և այն չունի մեծատառեր: Ինչպես նաև շուռ տված, այսինքն ձախից աջ, գրվում են կետադրական նշանները, իսկ ընդգծելու փոխարեն արաբները բառերը գծում են վերևից: Արաբերեն տեքստերի մեջ չի կարելի տողադարձ անել, իսկ այն բառերը, որոնք չեն տեղավորվում տողի մեջ սովորաբար գրվում են դեպի վեր բարձրացնելով: